Բրիթնի Սփիրսը նշանադրության հայտարարությունից հետո ջնջել է Ինստագրամի իր էջը

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը ջնջել է Instagram-ի իր էջն ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ նշանադրության մասին հայտարարությունից հետո: Այժմ երբ փորձում են անում այցելել աստղի էջ, հայտնվում է «Ներողություն, այս էջը հասանելի չէ» հաղորդագրությունը:

Նշվում է, որ ավելի վաղ 39-ամյա արտիստուհին բարի լուրով կիսել էր իր բաժանորդների հետ: Նա իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում ցուցադրել էր իր մատնեմատի չորս կարատանոց ադամանդե մատանին: Հայտնի է, որ զարդը պատրաստվել է ոսկերիչ Ռոման Մալյաևի նախագծով:

Սփիրսը սոցիալական ցանցում ունեցել է ավելի քան 34 միլիոն հետևորդ:

Ավելի ուշ երգչուհին Twitter-ում բացատրել է, թե ինչու է որոշել ջնջել իր էջը, ինչպես նաև երկրպագուներին հորդորել չանհանգստանալ: «Ես պարզապես մի փոքր դադար կվերցնեմ սոցիալական ցանցերում նշանադրությունս նշելու համար: Շուտով կվերադառնամ»,- նշել է հայտնի երգչուհին։