Միլիոնատեր Սեմ Նազարյանն ու մոդել Էմինա Չունմուլաժը վերջապես որդի են ունեցել (լուսանկարներ)

Ամերիկացի գործարար և բարերար Սեմ Նազարյանի ու մոդել Էմինա Չունմուլաժի ընտանիքը համալրվել է ևս մեկ անդամով։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է հենց մոդելը՝ լուսանկար հրապարակելով նորածնի հետ։

«Իմ տղան այստեղ է։ Շա Յոզեֆ Նազարյանը… Իմ փոքրիկ մարդուկ, դու ինձ շատ բան սովորեցիր, առաջինը` համբերություն…»,- լուսանկարին կից գրել է մոդելը։

Երջանիկ ծնողներին շնորհավորել են ընկերներն ու մտերիմները, ինչպես նաև նրանց հետևորդները։
46-ամյա ներդրողն ու 37-ամյա մոդելն ամուսնացել են 2015-ին, նրանք նաև երկու դուստր ունեն՝ Միան ու Էլլա Ֆարիան։

Սեմ Նազարյանը կիսով չափ հայ, իրանցի և հրեա է։ 70-ականների վերջին, Նազարյանի ընտանիքը գաղթել է ԱՄՆ, որտեղ նա ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, այնուհետև զբաղվել մասնավոր ձեռնարկատիրությամբ։
Էմինա Չունմուլաժը հաղթել է «Elite Model Look Yugoslavia 2001» մրցույթում, ինչից հետո մի քանի խոշոր պայմանագրեր է ստորագրել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от eminacunmulaj (@eminacunmulaj)