Դուա Լիպան «Sailor Moon» անիմեի հիման վրա նկարահանված տեսահոլովակ է թողարկել

Դուա Լիպան թողարկել է նոր տեսահոլովակ՝ Levitating երգի համար: Այն, ըստ Screen Rant-ի, ոգեշնչվել է հայտնի Sailor Moon անիմե շարքից:

Սա փոփ աստղի այս թեմատիկայով առաջին տեսահոլովակը չէ: 2020 թվականի հոկտեմբերին հրապարակվեց մի տեսանյութ, որն առաջին երկու օրվա ընթացքում գրեթե հինգ միլիոն դիտում հավաքեց YouTube-ում: Այն սկսվեց մի տեսարանով, որում կատարողը պառկած նայում է աստղերին: Հետո նա տիեզերք է մեկնում շքեղ վերելակով:

«Levitating» ստեղծագործությունը ներառվել է Դուա Լիպայի երկրորդ ալբոմում՝ «Future Nostalgia»: Ալբոմը թողարկվել է 2020 թվականի մարտի 27-ին: