Մադոննան որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին, ովքեր անհամբեր սպասում են իր «Madame X» վավերագրական ֆիլմին, և հրապարակել է դրա առաջին պաշտոնական թրեյլերը:
Նշենք, որ սա 63-ամյա փոփ երգչուհու երրորդ վավերագրական ֆիլմն է: Ֆիլմերը պատմում են Մադոննայի լեգենդար համերգային շրջագայությունների մասին:
Այս նախագծում Մադոննան ներկայացնում է բացառիկ կադրեր իր Madame X Tour-ից, որով նա շրջագայել է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում՝ 2019-2020 թվականներին: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Paramount + հոսքային ծառայության միջոցով: