Ֆրեզնոյում կցուցադրվի Էմիլ Գեսսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը՝ Արցախյան 2-րդ պատերազմի մասին

Ամերիկյան Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի ի վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական թագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար Էմիլ Գեսսենի՝ արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմը՝ «45 օր. պայքար հանուն ազգի»։

Այս մասին հայտնում է Fox26 News-ը՝ մանրամասնելով, որ ցուցադրությունը կկայանա Tower Theater-ում՝ սեպտեմբերի 19-ին:

Տոմսերի վաճառքի հասույթը կտրամադրվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների, որոնք աջակցում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում կարիքավորներին:

Նախկինում ֆիլմը ցուցադրվել է Հոլիվուդում: