Նոր մանրամասներ են հայտնի դարձել Քանյե Ուեսթի դավաճանությունից

FILE - Kanye West, left, and Kim Kardashian attend the WSJ. Magazine Innovator Awards on Nov. 6, 2019, in New York. Kim Kardashian West filed for divorce Friday, Feb. 19, 2021, from Kanye West after 6 1/2 years of marriage. Sources familiar with the filing but not authorized to speak publicly confirmed that Kardashian filed for divorce in Los Angeles Superior Court. The filing was not immediately available. (Photo by Evan Agostini/Invision/AP, File)

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դավաճանել է իր կնոջը՝ Քիմ Քարդաշյանին «երգչուհու հետ»: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:

Քիմի համար դա դժվար էր, դավաճանությունը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ նա լույս աշխարհ է բերել իրենց հինգերորդ որդուն՝ Սեյնթին:

Աղբյուրի համաձայն՝ Քիմն իրեն ավելորդ էր զգում՝ «կրծքով կերակրելը, ավելորդ քաշը, երեխան ննջարանում, առավոտյան վարժություններ և այլն», բացի այդ, Քանյեն հաճախ էր ուշ տուն գալիս:

«Քիմի համար դժվար էր, քանի որ նա նոր էր ծննդաբերել, պայքարում էր և կարծում էր, որ ամեն ինչ իր արտաքին տեսքի պատճառով է. դա մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա»,- նշում է աղբյուրը:

Նա պարզաբանել է, որ այն ժամանակ Քանյեն հիմնականում ապրում էր Հոլիվուդում գտնվող իր առանձին բնակարանում, քանի որ այն ավելի մոտ էր իր արվեստանոցին, և չէր շտապում տուն վերադառնալ Քիմի և նորածնի մոտ:

«Նրանց համար, ովքեր մոտ էին Քանյեի հետ՝ գաղտնիք չէր, որ նա դավաճանել էր կնոջը երեխայի ծնվելուց հետո»,- ասել է աղբյուրը: