Դատարանը մերժել է Մերիլին Մենսոնի դեմ բռնության մեղադրանքները

Գարնանը Մերիլին Մենսոնի անունը չէր հեռանում տաբլոիդների առաջին էջերից: Փետրվարին մի քանի կին, այդ թվում՝ երգչի նախկին նշանածը՝ դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը, աստղին մեղադրել էին բռնության մեջ և մանրամասն նկարագրել, թե ինչպես է երաժիշտը վերաբերվել իրենց:

Եվ այժմ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի դատարանը մերժել է սեռական ոտնձգության հայցը: Այս մասին հայտնում է TMZ-ը: Դատավորը չեղյալ է համարել դիմումը սեպտեմբերի 14-ին: Նշվում է, որ գործի վաղեմության ժամկետն արդեն լրացել է:

Ավելի վաղ People-ը հարցազրույց էր հրապարակել մոդել Էշլի Մորգան Սմիթլայնի հետ, որը, ըստ նրա, երգչի զոհերից մեկն էր: Ինչպես խոստովանել է Էշլին, բռնաբարությունից նա նաև արյունահեղություն է իրականացրել: Դանակով ինքնագիր է թողել Սմիթլայնի մարմնի վրա, կտրել է ստամոքսը և արյունը խմել է՝ դրանով իբր կատարելով «արյունոտ պայմանագիր»: Այս ամենը, ըստ Էշլիի, տեղի է ունեցել Մենսոնի հոլիվուդյան տանը՝ 2010 թվականին: Սակայն Մերիլինի ներկայացուցիչները հերքել են ամեն ինչ: