Իրինա Շեյքն առաջին անգամ խոսել է Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին

Հունիսի սկզբին լրատվամիջոցները սկսեցին խոսել Իրինա Շեյքի և Քանյե Ուեսթի սիրավեպի մասին այն բանից հետո, երբ աստղերին արձակուրդում մի քանի անգամ միասին նկարեցին: Սակայն օգոստոսին լուրեր տարածվեցին,որ 35-ամյա մոդելը և 44-ամյա ռեփերը բաժանվել են:

Այժմ Իրինան առաջին անգամ մեկնաբանել է այդ խոսակցությունները: Մոդելը հայտնի է իր գաղտնիությամբ, այնպես որ, երբ նրանից հարցրել են Քանյեի մասին՝ Շեյքը երկիմաստ պատասխան է տվել. «Վաղը խոսակցություններ կտարածվեն, որ ես հանդիպում եմ իմ դռնապանի հետ: Հետո վաղը մյուսը կլինի, հետո մեկ ուրիշը: Ահա, իմ անձնական կյանքում միշտ ինչ-որ բան է կատարվում, բայց ես դա միայն ինձ համար եմ պահում»:

Իրինան հանդիպել է Բրեդլի Կուպերի հետ, նա ասել է, թե ինչու երբեք հանրությանը չի ներկայացրել իրենց հարաբերությունների մանրամասները. «Այդ ամենը կոչվում է անձնական,  դա ինչ-որ բան է ձեր և ձեր ընտանիքի համար, և ես ինձ երջանիկ եմ զգում»:

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը Բրեդլի Կուպերի հետ հարաբերությունների մեջ է 2015 թվականից: 2017-ի մարտին ծնվեց նրանց դուստրը՝ Լեյան: 2019 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է:

Ինչ վերաբերում է Քանյեին, ապա այս տարեսկզբին հայտնի դարձավ Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության մասին: Սակայն, թվում է, զույգը պահպանել է ընկերական հարաբերություններ: