Վրացի շախմատիստուհին դատի է տվել «Թագուհու քայլը» սերիալի հեղինականերին

Netflix-ից 5 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջում «The Queen’s Gambit» սերիալի համար: Ընկերության դեմ հայց է ներկայացրել վրացի շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին՝ աշխարհի չեմպիոն և առաջին կինը, ով ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում տղամարդկանց շրջանում:

Սերիալը պատմում է մանկատանը մեծացած շախմատիստուհի Բեթ Հարմոնի մասին: Սերիալի եզրափակիչ մասում նա հաղթում է աշխարհի չեմպիոն Վասիլի Բորգովին: Եզրափակիչ դրվագում խաղի մեկնաբանը Բեթի մասին ասում է. «Նրա մեջ միակ գրավիչ բանը սեռն է: Այնուամենայնիվ, Ռուսաստանում դա ոչ ոքի չի զարմացնի: Կա Նոնա Գափրինդաշվիլին, բայց նա կանանց շրջանում աշխարհի չեմպիոն է և երբեք չի խաղացել տղամարդկանց դեմ»:

Նոնա Գափրինդաշվիլին մեղադրել է Netflix-ին զրպարտության և սեքսիզմի մեջ, քանի որ մինչև 1968 թվականը, երբ տեղի է ունենում սերիալի եզրափակիչը, նա առնվազն 59 խաղ է անցկացրել տղամարդկանց դեմ, այդ թվում՝ 10 գրոսմայստերների: