Աստղագուշակ սեպտեմբերի 20-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք արագ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք: Երբեմն կհաջողվի կռահել, թե ինչ են մտածում շրջապատողները, ինչ են սպասում ձեզանից, ձեր որ արարքների համար ուրախ կլինեին: Հարմար օր է նախկինում լարված հարաբերությունները վերականգնելու ու բարելավելու համար:

Պարզ կդառնա՝ ինչպես է պետք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Արժե լսել խորհուրդները. այսօր դրանք կտան մարդիկ, որոնց փորձին ու գիտելիքներին կարող եք վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի գաղափարների օր է: Այսօր դուք կարող եք որոշել, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարող եք դա անել: Համախոհներ գտնելու շանս կա: Ձեր շատ գաղափարներ շրջապատողների սրտով կլինեն, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:

Լավ կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ վաղուց էիք պատրաստվում ճամփա ընկնել, թե տեղում եք նման որոշում կայացրել: Բոլոր դեպքերում ճամփորդությունը և՛ օգտակար, և՛ հաճելի կլինի: Միակ ոլորտը, որտեղ ուշադրության ու զգուշության կարիք կլինի՝ ֆինանսներն են: Գնումների հարցում մի շտապեք, գումարը մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ անհրաժեշտ տպավորությունը կթողնեք: Միանգամից կզգաք, թե ինչ են ձեզանից սպասում, ինչ խոսքեր են ակնկալում լսել: Շատ Երկվորյակների ինտուիցիան կօգնի նոր համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ էլ ավելի արագ կհասնեն կարևոր նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը փոքրիկ թյուրիմացություններ ու հուզումներ կբերի: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լավ տրամադրությունը պահպանելը: Հետաքրքիր զբաղմունքներ փնտրեք, ընտրեք այն, ինչը ձեզ իսկապես գրավում է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ ու կարևոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ բավականաչափ ժամանակ ունեք այն ավարտին հասցնելու համար: Այսօր հաջողակ լինելու վրա շատ հույս կդնեք, իսկ պայմանները միշտ չէ, որ նպաստավոր կլինեն: Սակայն օրը լուրջ դժվարություններ չի բերի, այնպես որ՝ տագնապելու պատճառ չկա:

Օրվա երկրորդ կեսին ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները: Նույնիսկ մանր-մունր, աննշան պատահարները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չարժե ոտքի վրա լուծել ֆինանսների հետ կապված հարցերը: Նույնիսկ եթե խոսքը ոչ մեծ գումարի մասին լինի, մտածեք՝ արդյոք արժե այն հենց հիմա ծախսել: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու և այն հարցերը լուծելու համար, որոնց մասին մտերիմների հետ միասին վերջերս շատ էիք մտածում:

Երեկոն երկար սպասված լուրեր կբերի այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգիստ էիք: Տագնապին փոխարինելու կգա ուրախությունը, որի համար առիթներ կլինեն: Որոշ Առյուծներ առաջարկներ կստանան, որոնց վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի տաքացեք: Այսօր հույզերը վերահսկելու, դատարկ բաների պատճառով չբարկանալու ունակությունը շատ Կույսերի պետք կգա: Երբեմն ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ձեզ ճիշտ չեն հասկանա: Պատրաստ եղեք բացատրել և ոչ մեկ անգամ այն, ինչ ակնհայտ է թվում: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը, որը թույլ կտա լիցքաթափել մթնոլորտն ու աջակցել մյուսներին:

Օրը հակասական տեղեկատվություն կբերի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Եզրակացությունների հարցում մի շտապեք: Հնարավոր է՝ դրանք անելուց առաջ պիտի մի քանի կարևոր հուշում ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք քիչ մտածել խնդիրների ու խոչընդոտների մասին: Այսօր առաջ եկած դժվարությունները այնքան լուրջ ու նշանակալի չեն լինի, որքան սկզբում կթվան: Մի քանիսից արագ գլուխ կհանեք, մյուսներն էլ ոչ մի հետևանք չեն ունենա և արագ կմոռացվեն:

Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք ձեր իրերի հանդեպ: Վտանգ կա՝ ինչ-որ բան մոռանաք կամ կորցնեք մի բան, որը մեծ արժեք ունի ձեզ համար, օրինակ՝ լավ հուշերի հետ է կապված: Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում ու հարմար է ընկերների և ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք վստահ կլինեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը, և ոչ իզուր: Եթե վճռական ու արագ գործեք, կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում միայն երազանք էր թվում: Պայմանները հաջող կդասավորվեն, իսկ դուք կփորձեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել:

Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ, փորձառու ուսուցիչներ կգտնեք ու կհետևեք նրանց խորհուրդներին: Երեկոյան արժե ժամանակ տրամադրել մտերիմներին: Նրանք ձեզ պատմելու բան կունենան: Որոշ Կարիճներ նորություն կլսեն, որին վաղուց էին սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաճելի իրադարձություններ կբերի, վառ հույզեր կպարգևի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Դուք կզգաք, որ կարող եք շատ ու ամենաբարդ գործերից գլուխ հանել ու չեք սխալվի այդ հարցում: Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր միջոցառումներին, ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք:

Կարող եք գնումներ անել. դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու դրանց վրա շատ չեք ծախսի: Որոշ Աղեղնավորների անսպասելի, բայց շատ հաճելի նվերներ ու անակնկալներ են սպասվում, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը հրաշալի է բարդ գործերի համար: Դուք ինքներդ կզարմանաք, թե ինչքան շատ բան կարող եք անել կարճ ժամանակում: Որոշ Այծեղջյուրներ գլուխ կհանեն այն գործերից, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել, հաջողության կհասնեն բարդ առաջադրանքները լուծելիս: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա:

Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, այլև կհասկանաք, թե ինչն է նրանց ստիպում ուրախանալ, իսկ ինչը տագնապել ու ապրումներ ունենալ: Հաճախ հենց ձեր մասնակցության շնորհիվ կլուծվեն այն խնդիրները, որոնցից մտերիմները ինքնուրույն գլուխ հանել չէին կարողանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավագույն օրը չէ կարևոր գործերի համար: Ոչ թե ծուլությունը, այլ ինտուիցիան ձեզ կհուշի, որ հիմա արժե փոքրիկ դադար վերցնել հանգստանալու, ուժերը վերականգնելու և ինքներդ ձեզ ուրախացնելու համար: Եթե ուզենաք վերադառնալ հին նախասիրությանը, ինքներդ ձեզ այդ հաճույքից մի զրկեք: Այն ձեզ ոչ միայն ուրախություն, այլև ոգեշնչվածություն կբերի:

Ուսումը հեշտությամբ կտրվի, եթե զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես գրավում է: Հեշտությամբ կմտապահվի հետաքրքիր, անսովոր տեղեկատվությունը, հատկապես, եթե գիտեք, թե ում հետ կուզենայիք դրանով կիսվել: Շատ Ջրհոսների այսօր մտերիմներից հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք լավ բաներ շատ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ միայն կուրախացնի: Ձեռքերը ծալած նստել, ժամանակը զուր վատնել չեք ուզենա: Հնարավորություն կունենաք շփվել ձեր ծանոթներից տարբերվող, անսովոր մարդկանց հետ: Նրանց հետ զրույցները ձեզ հետաքրքիր մտքեր կհաղորդեն:

Աշխատեք շատ չհոգնել: Դուք շատ բանի ունակ կլինեք, բայց երբեմն հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի համար: Կկարողանաք արագ վերականգնել ուժերը: Մի փոքր դադարն էլ բավարար կլինի, որպեսզի ձեզ էներգիայով լի և առույգ զգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: