Պամելա Անդերսոնի որդին խոստովանել է, որ ալկոհոլային կախվածություն ունի

23-ամյա Բրենդոն Թոմաս Լին օրերս մեծ հարցազրույց է տվել News Corp-ին։ Լրագրողների հետ զրույցում Պամելա Անդերսոնի որդին պատմել է այն մասին, թե ինչպես է 20 տարեկանում հասկացել, որ տառապում է ալկոհոլային կախվածությամբ։ Երիտասարդը խոստովանել է, որ նա դժբախտ է և, որ երբեմն նրան թվում է, թե նա ամեն ինչ սխալ է անում։

«Որոշ ժամանակ դա իսկապես զվարճալի էր, իսկ հետո զվարճանքից անցում կատարեցի այն մտքին, որ՝ օ, գրողը տանի, ի՞նչ է կատարվում։ Ես չէի ընդունում ճիշտ որոշումներ և վատ էի աշխատում, այս ամենը ինձ խանգարում էր հասնել նպատակներիս»,- պատմել է Բրենդոնը, ով այժմ ուժերն է փորձում կինոյի և մոդելային բիզնեսում։

Սակայն աստղի որդուն հաջողվել է ազատվել ալկոհոլի շարունակական պահանջից:

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ ինձ լուրջ ընդունեն։ Ես սկսել եմ լուրջ կյանք վարել»,- վստահեցրել է Բրենդոնը։ Բրենդոնը նաև ավելացրել է, որ Լոս Անջելոսում դժվար է դիմակայել գայթակղությանը։

«Աղջիկներ։ Փողեր։ Թմրադեղեր։ Այս ամեն միասին։ Բայց իմ կարիերան ինձ համար ավելի կարևոր է դարձել, քան անվերջանալի երեկույթները,- ասել է Բրենդոնը։