Բաստայի երևանյան համերգն ու ամուսնության առաջարկությունը բեմում (լուսանկարներ, տեսանյութ)

Սեպտեմբերի 17-ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ ռուս հայտնի ռեփեր Բաստայի երկար սպասված մենահամերգը։ Համալիրի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել մարդաշատ միջոցառումից։ Հավելենք, որ երգչի մենահամերգը պետք է կայանար դեռ նախորդ տարի, սակայն կորոնովիրուսի համաճարակը, ապա երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը թույլ չէին տալիս այն ավելի շուտ կազմակերպել։

Համերգի ընթացքում Բաստան երգել է «Не болей», «Сансара», «Выпускной», «Я смотрю на небо», «Мама», «Мои разбитые мечты» և իր մյուս հիթերը, որոնց կատարման ամբողջ ընթացքում երգչին ձայնակցել է նաև դահլիճը:

Երեկոն առանձնացել է ևս մեկ հետաքրքիր միջադեպով։ Ըստ News.am Style-ի՝ երգիչի շնորհիվ հայկական TikTok-ից հայտնի Անդոյի և Օվսիի օրն անմոռանալի է դարձնել: Բաստան բեմ է հրավիրել Անդրանիկին, վերջինս էլ օգտագործելով պահը, հազարավոր հանդիսատեսի առաջ սիրելիին ամուսնության առաջարկություն է արել: Օվսին չի կարողացել զսպել հուզմունքը, և ի վերջո ընդունել է սիրելիի մատանին:

Հավելենք, որ Բաստայի համերգը տևեց մոտ երկու ժամ, երգիչը նաև երգերից մեկի կատարման ընթացքում իջնել է բեմից ու շրջել հանդիսատեսի միջով:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Василий Вакуленко (@bastaakanoggano)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от SMM / Blogger / Journalist (@ovs_yan)