Հայտնի են «Էմմի»-ի բոլոր մրցանակակիրները

Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության մրցանակակիրներին։ Էմմին» համարվում է «Օսկարի» համարժեքը հեռուստատեսության բնագավառում։

kulturomania.ru-ն գրում է, որ ոսկե արձանիկների հանձնման արարողությունը Լոս Անջելեսում անցկացվել է առցանց ռեժիմով: Այն վարել են դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը և հեռուստահաղորդավար և հումորիստ Ջիմի Քիմելը:

«Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում մրցանակին արժանացել է «Թագ» ֆիլմը, որը պատմում է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքի մասին: «Լավագույն կատակերգական սերիալ» է ճանաչվել «Թեդ Լասսո», «Լավագույն մինի սերիալ»՝ «Թագուհու քայլը»:

Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի և դերասան են ճանաչվել Օլիվիա էոլմանը և Ջոշ Օ’Քոնորը: Ջին Սմարթն ու Ջեյսոն Սուդեյկիսը մրցանակներ են ստացել կատակերգական սերիալներում գլխավոր դերերի համար: Քեյթ Ուինսլեթը արժանացել է մրցանակի մինի սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ Յուան Մաքգրեգորը՝ լավագույն դերասան անվանակարգում:

«Էմմի» մրցանակը շնորհվում է 1949 թվականից: Այսօր հաղթողներին որոշում են Ակադեմիայի շուրջ 23 հազար անդամներ: