Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան ու թոշակի անցնել: «Entertainment Weekly»-ին տված հարցազրույցում նա պատասխանել է այն հարցին, թե հանգստանալու կարիք ունի՞ «Ուրվական երկրի բանտարկյալները» նոր ֆիլմի թողարկումից հետո:

«Ոչ, դա տեղի չի ունենա: Աշխատելիս ես ինձ առողջ եմ զգում: Ինձ արտահայտվելու տեղ է պետք, իսկ դա կինոյում է: Այնպես որ, ես երբեք թոշակի չեմ գնա»,- «Gazeta.ru»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Քեյջը:

Հանգստի և թոշակի անցնելու մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ 57-ամյա Քեյջը խոսեց մարզավիճակին հետևելու, ինչպես նաև աշխատանքի հանդեպ հետաքրքրության մասին: