Դուա Լիպան զարմացրել է երկրպագուներին նոր լուսանկարներով

Երգչուհին երկրպագուներին զարմացրել է խաղատանը արված անկեղծ լուսանկարներով՝ ցուվադրելով ինչպես է զվարճանում։
Բրիտանացի հայտնի երգչուհին ապշեցրել է երկրպագուներին նոր կադրերով: Աստղը ներկայացել է գայթակղիչ հանդերձանքով և համարձակ կերպարանքներ ընդունելով՝ լուսանկարվել տեսախցիկի առաջ: Լիպան վառ լուսանկարներով կիսվել է Ինստագրամի իր էջում:

Կատարողը ներկայացել է թափանցիկ սպիտակ զգեստով: Նա ցույց է տվել, թե ինչպես է ընկերների հետ զվարճանում խաղատանը: Լուսանկարներից մեկում Դուան պառկած է սեղանի վրա, մեկ այլ կադրում էլ ավտոկայանատեղիում է։

«Եթե սերը խաղ է, ապա թույլ տուր ինձ գլորել զառերը»,- խորհրդավոր կերպով լուսանկարները մեկնաբանել է երգչուհին:

Օրվա ընթացքում լուսանկարը հավաքել է ավելի քան չորսուկես միլիոն հավանում: