Նիկոլ Քիդմանը խոսել է Թոմ Քրուզից բաժանվելու մասին. «Ես պարզապես երիտասարդ էի»

Դերասանուհի Նիկոլ Քիդմանը հետաքրքիր բացահայտումներ է արել  իր ու նախկին ամուսնու՝ դերասան Թոմ Քրուզի բաժանության մասին, այս մասին գրում է «Fox News» հեռուստաալիքը։

Հոլիվուդյան աստղերը ծանոթացել են «Պայթյունի օրեր» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Արտիստներն ամուսնացել են 1990թ․-ին ֆիլմի թողարկումից վեց ամիս անց և միասին ապրել են ավելի քան տաս տարի՝ բաժանվելով 2001թ․-ին։

Դերասանները նախկինում չէին մեկնաբանում ամուսնալուծությունը, սակայն Քիդմանը որոշել է խոսել Քրուզի հետ հարաբերությունների ավարտի մասին, որը ժամանակին գրավել է մամուլի ուշադրությունը։ Դերասանուհին նշել է, որ այդ ժամանակ ինքը պարզապես երիտասարդ է եղել։

«Կարծում եմ՝ ես եմ առաջարկել։ Հնարավոր է, ես մի փոքր ավելի համբերատար եմ դարձել, բայց ես միշտ ձգտում են որքան հնարավոր է բաց լինել։ Ես պարզապես նախընտրում եմ այս աշխարհում այդպես ապրել»,- ասել է հայտնի դերասանուհին։
Նա հավելել է, որ Քրուզի հետ ամուսնության ընթացքում հաճախ է լարված եղել, չնայած նրան, որ  հարաբերություններում միշտ նախընտրել է ջերմ և ոչ ճնշող մթնոլորտը։