Հայկոն հիվանդանոցում է․ երգչի վիճակը ծանր է

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հիվանդանոցում գտնվող երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյանին)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատել է լուրը։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ` տեսակցելու Հայկոյին»,- նշել է Խաչատրյանը` այլ մանրամասներ չտրամադրելով։

Երգիչը կորոնավիրուսով է վարակվել, նրա վիճակը ծանր է։