Բրիթնի Սփիրսը «վայրի» պարով է վերադարձել Ինստագրամ

Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը կրկին վերադարձել է Ինստագրամ։ Աշխարհահռչակ երչուհին էջն ակտիվացնելուց հետո անմիջապես երեք հրապարակում է կատարել։

«Մի քանի լուսանկար իմ հանգստից, մինչ մենք նշում էինք նշանադրությունը փեսացուիս հետ։ Մինչ այժմ չեմ կարողանում հավատալ։ Ես չէի կարող երկար ժամանակ մնալ առանց Ինստագրամի, այնպես որ ես վերադարձել եմ»,- նշել է երգչուհին հրապարակումներից մեկում։

Դրանից հետո Սփիրսը տեսանյութ է հրապարակել, որում նա պարում է Լենի Կրավիցի երգի ներքո:

Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ նշանադրության մասին հայտարարելուց օրեր անց Բրիթնի Սփիրսը ջնջել է ինստագրամյան էջը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Britney Spears (@britneyspears)