Պլաստիկ վիրահատության հետևանքները․ տհաճ միջադեպ Լոլիտայի համերգի ժամանակ

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո մնացած կարը քանդվել է: Երգչուհին կիսվել է անհաջող վիրաբուժական միջամտության պատմությամբ YouTube-ի «Антонимы» շոուի ժամանակ:

57-ամյա Միլյավսկայան խոստովանել է, որ վերջին վիրահատության կարը քանդվել է դեմքի ստորին հատվածում: Նրանք հեռացրել էին երգչուհու երկրորդ կզակը, սակայն համերգի ժամանակ ելույթի ընթացքում ձայնային ծանրաբեռնվածության պատճառով վիրաբույժի աշխատանքը «ջուրն է ընկել»: Հետագայում բժիշկը նորից այն կարել է:

Լոլիտան հավելել է, որ պարբերաբար դիմում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններին և ամենևին չի ամաչում այդ մասին բացեիբաց խոսելուց: «Կան բաներ, որոնք կարող են ինչ-որ բան փոխել մարդու կյանքում: Բայց փաստն այն է, որ պլաստիկան աշխատում է միայն այն դեպքում, երբ դու արդեն իսկ գոհ ես ինքդ քեզնից և քեզ անհրաժեշտ է միայն մի փոքր շտկում»,- ասել է երգչուհին հարցազրույցում: