Դենիել Քրեյգը հայտնել է՝ ինչ է մտածում Բոնդի կերպարով կնոջ մասին

Դենիել Քրեյգը պատմել է, թե ինչ է մտածում Բոնդի կերպարով կնոջ մասին:  Դերասանն իր կարծիքն հայտնել է Radio Times-ին տված հարցազրույցում:

«Ինչու՞ դերասանուհիները պետք է մարմնավորեին Բոնդին, եթե կանանց համար նախատեսված ավելի հարմար դերեր կան»,- ասել է Քրեյգը:

«No Time to Die» ֆիլմում Քրեյգը Բոնդի դերում հանդես կգա հինգերորդ և վերջին անգամ:

Հայտնի է, որ բրիտանական հետախուզության էլիտար գործակալներից մեկի դերակատարը կին է, դերը խաղացել է Լաշանա Լինչը: Դերասանուհու մասնակցությունը նախագծին բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: