Հրդեհ է բռնկվել դերասաններ Ուիլ Սմիթի և Ջադա Պինկետ-Սմիթի Կալիֆոռնիայի կալվածքում: Այս մասին հայտնում է Page Six հրատարակչությունը:
Նշվում է, որ երկուշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, ականատեսները նկատել են, թե ինչպես են շտապօգնության երկու մեքենա, հրշեջ մեքենա և մի քանի այլ մեքենա ժամանել Կալաբասասի կալվածք:
Անանուն վկան պնդում է, որ միջադեպի պատճառը կալվածքի շենքերից մեկում բռնկված հրդեհն է եղել, որը թանձր ծուխ է առաջացրել:
Մեկ վիրավոր հենց տեղում է բժշկական օգնություն ստացել:
Սմիթ ընտանիքի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը:
2011-ին հոլիվուդյան զույգը վաճառքի հանեց ավելի քան 60 հա տարածք ունեցող կալվածքը, սակայն ի վերջո այն որոշվեց պահել իրենց համար: