Netflix սթրիմինգային ծառայությունը ձեռք է բերել Roald Dahl Story Company (RDSC) ընկերությունը, որին պատկանում են բրիտանացի գրող Ռոալդ Դալի բոլոր ստեղծագործությունների իրավունքները. այս մասին հաղորդվում է Netflix-ի կայքում:
Գրողի ստեղծագործությունների ֆիլմերի էկրանավորման իրավունքները ձեռք բերելու որոշումը Netflix-ը կայացրել է այն բանից հետո, երբ սկսել է աշխատել RDSC-ի հետ: Երեք տարի առաջ ընկերությունները համատեղ սկսել են աշխատել մի քանի անիմացիոն շարքերի վրա:
Սթրիմինգային ծառայությունը նաև հայտարարել է, որ այն պահպանում է սերտ աշխատանքային հարաբերություններ, որոնք RDSC-ն հաստատել է առկա հեղինակային իրավունքի սեփականատերերի, հրատարակչական գործընկերների, թատրոնների և այլ կազմակերպությունների հետ:
Bloobmerg-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Netflix-ը կարող է ձեռք բերել Ռոալդ Դալի ստեղծագործությունների իրավունքները: Ըստ փորձագետների՝ սա Netflix-ի՝ իրավունքների գնման ամենամեծ գործարքն է: Նախքան ամբողջական կատալոգը ձեռք բերելը, Netflix-ը 2018-ից ուներ եռամյա պայմանագիր՝ օգտագործելու Դալի ստեղծագործությունները, որի համար ընկերությունը վճարել է մինչև 1 միլիարդ դոլար: