Հայտնի է «Գերբնական գազաններ 3» ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը

«Գերբնական գազաններ և որտեղ են նրանք բնակվում» կինոշարքի երրորդ մասը, որը ստացել է «Գերբնական գազաններ. Դամբլդորի գաղտնիքները» անվանումը, էկրաններին կլինի 2022 թվականի ապրիլի 15-ին: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Շարքի առաջին ֆիլմը, որում գործողությունները տեղի են ունենում Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթրեի մասին պատմող գրքերում նկարագրված իրադարձություններից 65 տարի առաջ, կինովարձույթ էր դուրս եկել 2016-ին, իսկ երկրորդ մասը, որը կոչվում էր «Ֆանտաստիկ գազանները. Գրինդևալդի հանցագործությունները»՝ 2018-ին: Ֆիլմի երրորդ մասը պետք է էկրաններին բարձրանար 2021 թվականին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգել էին:

Առաջին երկու ֆիլմում Գրինդևալդի դերում հանդես էր գալիս հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը, ով, սակայն, ստիպված էր այն թողնել նախկին կնոջ հետ կապված սկանդալի պատճառով: Դերն արդյունքում բաժին է հասել Մադս Միկելսենին: