ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 18։00-20։00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նման որոշում կայացրել է Կառավարական հանձնաժողովը:
«Դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն: Հուղարկավորությունը կկայանա Երևանի քաղաքային պանթեոնում»,- նշված է հաղորդագրության մեջ: