Իրինա Շեյքը կիսամերկ նկարահանվել է նոր ֆոտոշարքում

Հայտնի մոդելը ներկայացրել է իտալական Replay և Breuninger ապրանքանիշների սահմանափակ հավաքածուն:
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է Replay Jeans ապրանքանիշի Rose Label կապսուլային հավաքածուի դեմքը: Գովազդային ֆոտոսեսիայի լուսանկարները հայտնվել են ապրանքանիշի ինստագրամյան էջում:

Պոդիումների աստղին լուսանկարել է իտալացի հայտնի լուսանկարիչ Ջամպաոլո Սգուրան: Նկարներից մեկում Իրինան մերկացել է՝ մարմինը ծածկելով վարդերի փնջով:

Rose Label-ի հավաքածուն ներառում է ջինսե տաբատներ, շորտեր, կոմբինեզոն, տոպեր, վերնաշապիկներ, կիսաթև շապիկներ և վերնահագուստ՝ զարդարված վարդի ասեղնագործ նախշերով: Այն ստեղծվել է որպես գերմանական Breuninger-ի հետ իտալական ապրանքանիշի համագործակցության մաս: