Բրիտանական The Rolling Stones ռոք խմբի անդամները YouTube-ում ներկայացրել են “Living in the heart of love” երգի տեսահոլովակը՝ նվիրված հանգուցյալ թմբկահար Չարլի Ուոթսին:
“Living in the heart of love” երգը ձայնագրվել է 1981 թվականին` “Tattoo you” ալբոմի վրա աշխատելիս:
Հոլովակը ներառում է նաև երիտասարդ Ուոթսի արխիվային կադրերը: Թմբկահարը հարվածում է թմբուկին և երբեմն ժպտում տեսախցիկի համար: Տեսահոլովակն ավարտվում է «Չարլին իմ սիրելին է» (“Charlie is my darling”) բառերով, որը 1965 թվականի խմբի մասին պատմող վավերագրական ֆիլմի վերնագիրն էր:
Օգոստոսի վերջին մահացել է լեգենդար ռոք խմբի թմբկահարը: Չարլի Ուոթսը մահացել է 80 տարեկան հասակում՝ Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:
Ուոթսը ռոք խմբում էր գրեթե 60 տարի: