Դեմի Ռոուզը իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում՝ հրապարակելով չափազանց անկեղծ լուսանկարներ

Բրիտանացի աստղը հայտնվել է բաց հանդերձանքով և երկրպագուներին զարմացրել չափազանց անկեղծ լուսանկարներով:
Հայտնի սուպերմոդել Դեմի Ռոուզը հերթական անգամ ապշեցրել է երկրպագուներին բավականին անկեղծ կոնտենտով: Աստղը համարձակ կադրեր է տեղադրել  Ինստագրամի իր էջում և իրեն ցուցադրել  նվազագույն քանակով հագուստով:

Դեմին հայտնվել է վառ կարմիր ժանյակավոր ներքնազգեստով և խնձորը ձեռքին լուսանկարվել տեսախցիկի առջև: Նա կանգնած է պատշգամբում, որի պատերը ներկված էին վառ կարմիր գույնով և նայում է տեսախցիկի օբյեկտիվին:

«Կախարդական հայելի պատին, ո՞վ է ամենագեղեցիկը»,- մեկնաբանել է լուսանկարները մոդելը:

Բացի այդ, Ռոուզն իրեն ցուցադրել է բիկինիով: Լուսանկարում նա վայելում է ծովի գեղատեսիլ տեսարանը, մինչ լուսանկարիչը զբոսանավից փորձել է անմահացնել կադրը՝ ստանալով բավականին գայթակղիչ կադր։