Աթենքում ցուցադրվել է «Մարիա Կալաս. Նամակներ և հուշեր» ներկայացումը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ (լուսանկարներ)

PARIS, FRANCE - JANUARY 22: Monica Bellucci attends the Christian Dior Haute Couture Spring Summer 2018 show as part of Paris Fashion Week on January 22, 2018 in Paris, France. (Photo by Victor Boyko/Getty Images for Christian Dior)

Աթենքի «Հերոդես Ատտիկոսի Օդեոն» թատրոնում ցուցադրվել է ֆրանսիացի ռեժիսոր Թոմ Վոլֆի «Մարիա Կալաս. Նամակներ և հուշեր» բեմադրությունը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ:

Ինչպես գրում է Tatler-ը, իտալացի գեղեցկուհին մարմնավորել է համաշխարհային հռչակ վայելող օպերային դիվա Մարիա Կալասին:

Մոնոներկայացումը կցուցադրվի ընդամենը երեք օր, ուստի իտալացի դերասանուհուն այսպիսի հետաքրքիր կերպարում տեսնելու հնարավորությունն իսկապես եզակի է:

Բեմում Բելուչին հայտնվել է Dolce & Gabbana-ի սև երկար զգեստով՝ թափանցիկ թևերով:

Ներկայացման ավարտից հետո ծափահարությունները երկար ժամանակ չեն դադարել: Հարկ է նշել, որ ներկայացումն առաջին անգամ չի ցուցադրվում. դրա պրեմիերան կայացել է Փարիզում ՝ դեռևս 2019 թվականին: Այնուամենայնիվ, Բելուչիին մինչև հիմա ուժեղ հույզեր են ապրում բեմ դուրս գալուց առաջ: Նրա խոստովանությամբ`թատրոնում խաղալը նրա համար նոր և յուրահատուկ փորձ է:

Նախատեսվում էր, որ ներկայացումը Հունաստանի մայրաքաղաքում պետք է ցուցադրվեր անցյալ տարի, սակայն համավարակը փոխել է այս ծրագրերը: