«Հայ ծնվելը ճակատագիր է․ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս»․ Իննա Խոջամիրյանի գրառումն իր 26-ամյակի առթիվ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը երեկ տոնել է 26–ամյակը, ինչի առթիվ հրապարակել է տարազով նոր լուսանկար ու գրառում արել հայ լինելու մասին։

«Հայ ծնվելը ճակատագիր է… Կոփվելու, պայքարելու, անվերջ ընկնելու և ոտքի կանգնելու, համակերպվելու և լռելու ճակատագիր: Իսկ ես այսօր «ծնվել եմ»… կամ էլ վերածնվել… Եվ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս:

Սա Լռության տարեդարձ է:

Ապրելու տարեդարձ…

Ես ապրում եմ և դրա համար արդեն իսկ շնորհակալ եմ…»։