Աստղագուշակ սեպտեմբերի 27-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ բոլոր հարցերը կկարողանաք ուզածի նման հեշտ ու արագ լուծել: Օրվա առաջին կեսին տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի, ընդ որում՝ դրանք հաճախ կառաջանան դատարկ բաների պատճառով: Աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ. այդպես ավելի հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Հենց այդ հատվածում արժե կենտրոնանալ օգտակար գործերի վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Նրանց կուրախացնի ձեր ուշադրությունը: Չի բացառվում՝ որոշ ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործման հարցում կօգնեն ընտանիքի բոլոր անդամները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ օգտակար գործերով լի հագեցած օր է սպասվում: Ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, երբեմն ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Դա հեշտ չի լինի, բայց ձեզ կհաջողվի: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ: Մարդիկ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում, երբեմն ձեզ սխալ կհասկանան, կվիրավորվեն կամ կբարկանան առանց պատճառի: Բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը, կխուսափեք վեճերից: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր շատ գործեր հեշտությամբ կտրվեն: Հաճախ կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ միասին բարդ առաջադրանքներ շատ եք լուծել: Օրը հարմար է հին գործնական կապերը և այն շփումները վերականգնելու համար, որոնք ավարտվել էին իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով:

Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնի հաջողության հասնել: Երբեմն դուք բարդ գործեր կստանձնեք ու չեք կասկածի, որ դրանցից հրաշալի գլուխ եք հանելու: Այդպես էլ կլինի: Շրջապատողներին դա կզարմացնի ու կհիացնի, քանի որ երբեմն կանեք այն, ինչը նախկինում լրիվ անհավանական էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Առավոտյան բազում լավ գաղափարներ կունենաք, ընդ որում՝ դրանցից մի քանիսը կարող եք անհապաղ կյանքի կոչել: Օգնության հարցում չեն մերժի հին համախոհները, նաև նոր ծանոթներն էլ ուրախ կլինեն աջակցել ձեզ: Դուք շատ բան կսովորեք ուրիշներից՝ համարյա չնկատելով դա:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, չնայած՝ ավելի հանգիստ կանցնի: Դա հրաշալի ժամանակ կլինի հանգստանալու, ձեզ մոտ անկեղծ հետաքրքրություն առաջացնող հաճելի զբաղմունքների համար: Կարող եք հանդիպել հին ընկերներին: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բոլոր գործերից: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, դատարկ բաների պատճառով չանհանգստանալ ու սկսածն ավարտին հասցնել: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին, այդ իսկ պատճառով հաճախ կխնդրեն խորհուրդ տալ, աջակցել իրենց: Դուք կաշխատեք չմերժել ու շատ կուրախանաք, եթե կարողանաք ինչ-որ մեկին օգնել:

Ե՛վ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Հաճախ մի քանի րոպե զրույցն էլ բավարար կլինի, որպեսզի դուր գաք մարդուն, շահեք նրա համակրանքն ու վստահությունը: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք լավ գլուխ կհանեք նոր գործերից: Արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին: Ամենայն հավանականությամբ, այսօր ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ռոմանտիկ բնույթ կստանան:

Աշխատեք ամենակարևոր առաջադրանքները լուծել օրվա առաջին կեսին: Հետո մանր-մունր դժվարություններ, աննշան խնդիրներ կծագեն, որոնց պատճառով հաճախ կշեղվեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը ամենահաճելի տպավորությունը կթողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վառ ու հագեցած, զարմանալի իրադարձություններով լի կլինի: Հավանական են անսովոր հանդիպումներ, զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից, նույնիսկ եթե ստիպված լինեք հաճախ շեղվել:

Չնայած այսօր շատ բան պիտի անեք, հանգստի համար էլ ժամանակ կմնա: Օգտակար կլինի բուժիչ պրոցեդուրաներ անցկացնելը, որոնք նկատելի արդյունք կտան: Երեկոյան կուզենաք վերադառնալ հին նախասիրությանը: Այն կրկին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Դուք բազում օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, բայց դուք ձեզ այնքան նրբանկատ կպահեք, որ ոչ ոք չի մտածի վիրավորվել ձեզանից կամ բարկանալ ձեզ վրա: Հենց ձեր նրբանկատության շնորհիվ էլ նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սկսած ոչ բոլոր գործերը կհաջողվի արագ ավարտել, բայց եթե համառ ու հետևողական լինեք, անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք շատ գործերում հաջողության հասնելու շանս կունենաք: Դուք դժվարություններից չեք վախենա, կհասկանաք, որ հաղթանակ տոնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեն, դուք կշարունակեք առաջ շարժվել: Կհաջողվի հետևում թողնել շատ ուժեղ մրցակիցներին: Մանր-մունր սխալներից խուսափել չի ստացվի, բայց դուք կփորձեք ժամանակին նկատել և ուղղել դրանք:

Ինչով էլ զբաղվեք, նկատի ունեցեք, որ հիմա լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա, շրջապատողներից անվերապահ աջակցություն չակնկալեք: Մտերիմները միանգամից չեն աջակցի ձեր գաղափարները, նրանց մի փոքր ժամանակ տվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր հաջողության հասնելը հեշտ չի լինի: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, ընդ որում՝ դա հաճախ տեղի կունենա հենց այն ժամանակ, երբ նման բան չէիք սպասում: Բայց դուք չեք հանձնվի և բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Աշխատեք հատկապես ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք հաճախ կօգնեն հասնել նպատակին:

Կուրախացնի ու կոգեշնչի մտերիմների աջակցությունը: Դուք կզգաք, որ անկախ ամեն ինչից ձեր խնդիրների հետ մենակ չեք մնալու: Երեկոն հրաշալի կլինի ծրագրեր կառուցելու, դրանք ձեզ համար թանկ մարդկանց հետ քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի պատահականություններ ու անակնկալներ կբերի, որոնք կբարձրացնեն տրամադրությունն ու երկար կհիշվեն: Հավանական են նկատելի դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Դուք կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան:

Այսօր շատ օգտակար կլինի նախաձեռնող լինելը և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Համարձակ կիսվեք ձեր գաղափարներով. դրանք աջակցություն կստանան: Որոշ Ջրհոսներ կկարողանան իրագործել մտերիմներից մեկի վաղեմի երազանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դժվար կլինի կարևոր գործի վրա կենտրոնանալը: Հաճախ ստիպված եք լինելու շեղվել, վտանգ կա, որ ինչ-որ բան կմոռանաք կամ կխառնեք, աչքաթող կանեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ժամանակին կհուշի՝ ինչի վրա ուշադրություն դարձնեք: Անսովոր գաղափարներ կհայտնվեն, բայց դրանք միանգամից իրագործել չի ստացվի: Դուք անպայման ավելի ուշ կվերադառնաք մտածածին:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածը հարմար կլինի հանգստի համար: Ձեզ ուժերը վերականգնելու համար փոքրիկ դադար է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: