Առաջին անգամ չմուշկներով. Դավան հանդես կգա «Սառցե դարաշրջանում»

Հայտնի բլոգեր և ռեփեր Դավային (Դավիթ Մանուկյանին) հրավիրել են մասնակցել ոչ միայն «Տուն 2» սկանդալային հեռուստաշոուին, այլև «Սառցե դարաշրջան» նախագծին։ Արդեն մի քանի օր է՝ այս լուրը պտտվում էր համացանցում։ Հիմա բլոգերը հաստատել է՝ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելով Ինստագրամի իր էջում։

Նրա խոսքով՝ ինքն առաջին անգամ է չմուշկ հագել։ Բացի այդ, ռեփերն իր էջի հետևորդներին առաջարկել է գուշակել, թե ում հետ է ինքը սահելու։

Միաժամանակ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան է Ինստագրամի իր էջում հայտնել, որ մասնակցելու է «Սառցե դարաշրջան» հեռուստանախագծի նոր եթերաշրջանին։

Նրա հետևորդներն անմիջապես ենթադրել են, որ Ադելինայի գործընկերը կլինի Օլգա Բուզովայի նախկին սիրեցյալը՝ Դավան։

«Կարծում եմ ՝ շատ շուտով դուք կիմանաք, թե ով է նա՝ այդ խորհրդավոր մարդը։ Մենք կանենք հնարավորն ու անհնարինը, որ փորձենք զարմացնել ձեզ»,- գրել է Սոտնիկովան։

«Եթե դա մեր Դավիթն է, մենք համաձայն ենք։ Սպասում և աջակցում ենք», «Ուռա՜, ես արդեն ձեր զույգի համար խելագարվում եմ»,- մեկնաբանություններում գրել են հետևորդները։

Ըստ Sport24-ի` հայտնի բլոգերը հանգիստ կարող է պայթեցնել նախագիծը։ Նա մանկուց զբաղվել է պարով և նույնիսկ երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի «Պարեր աստղերի հետ 1» շոուի ժամանակ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от (@adelina_sotnikova14)