«Մենք հենց հիմա գտնվում ենք հիվանդանոցում»․ ընկերները՝ Հայկոյի առողջական վիճակի մասին (տեսանյութ)

Քիչ առաջ Կամո Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ իրենք գտնվում են հիվանդանոցում, որտեղ բուժում է ստանում երգիչ Հայկոն։

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դեպի դրական տեղաշարժ կա»,- տեսանյութում ասում է Սյուզան Մարգարյանը։

«Թող բոլորիդ աղոթքները լինեն իր հետ, ու ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Արսեն Գրիգորյանը։

Հավելենք, որ Հայկոն հոսպիտալացվել է օրեր առաջ․ երգիչն այժմ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ։