Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին նկատել են համբուրվելիս (լուսանկարներ)

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և դերասան Բեն Աֆլեքին սեպտեմբերի 26-ին նկատել են Նյու Յորքի փողոցներից մեկում զբոսնելիս: Զույգի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում:

Նույն օրը աստղերին նկատել են Մեդիսոն-Սքուերում զբոսնելիս: Սիրահարները լավ ժամանակ են անցկացրել, զրուցել և ծիծաղել:

Ինչպես հայտնի է, նախորդ գիշեր Լոպեսը ելույթ է ունեցել Global Citizen Live համերգին, և Աֆլեքը հատուկ ժամանել է քաղաք՝ նրան աջակցելու համար:

«Ջենիֆերն ու Բենը միմյանց չեն տեսել մի քանի օր: Նրանք հանդիպել են երեկ Նյու Յորքում: Բենը ցանկանում էր նրա հետ լինել և ներկա էր միջոցառմանը: Նա հետևում էր նրա ելույթին: Նրանք միշտ աջակցում են միմյանց: Բենը պետք է Տեխասում լինի այս շաբաթ ֆիլմում նարահանվելու համար», – People-ին ասել է ինսայդերը:

Հիշեցնենք, որ Լոպեսի և Աֆլեքի սիրավեպի վերսկսման մասին խոսակցությունները հայտնվել էին մայիսին՝ Ջենիֆերի և 45-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի բաժանումից անմիջապես հետո: