ԱՄՆ-ում կբացվի կինոակադեմիայի առաջին թանգարանը

Սեպտեմբերի 30-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Կինոյի առաջին ակադեմիայի թանգարանի բացումը, որի շենքը գտնվում է Ուիլշիր բուլվարում:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած թանգարանի բացման փակ արարողության ժամանակ ցուցադրվել են Marvel և Disney կինովարձույթում գտնվող կոստյումներ, «Աստղային պատերազմների» Դրոիդ, «Օզ երկրի հրաշագործը» մյուզիքլից Դորոտիի կարմիր կոշիկները, Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերից շնաձկան մակետը և այլմոլորակայինի կրկնօրինակը: Բացի այդ, ցուցահանդեսում տեղ են գտել Հայաո Միյաձակիի և Պեդրո Ալմոդովարի աշխատանքներից «մանրամասներ», ինչպես նաև այն զգեստները, որոնցով կարմիր գորգ են դուրս եկել «Օսկար»-ի դափնեկիրները:

Ամերիկյան կինոակադեմիան հիմնադրվել է 1927 թվականին: Թանգարանը պետք է բացվեր դեռ 2017 թվականին, սակայն արարողությունը հետաձգվեց 2021 թվականին՝ շինարարության անորոշ ժամկետների և կորոնավիրուսային համաճարակի պատճառով: