Լիխտենշտեյնի արքայադուստր Մարիա Աստրիդն ամուսնացել է (լուսանկարներ)

Լիխտենշտեյնի 34-ամյա արքայադուստր Մարիա Աստրիդը ամուսնացել է ամերիկացի 36-ամյա ձեռնարկատեր Ռալֆ Ուորթինգթոնի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Տոսկանայի Օրբետելո տաճարում: Այս մասին հայտնում է Tatler-ը:

Հարսանիքին ներկա էին բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր թագավորական ընտանիքներից. հարսնացուի ավագ քույրը, ով ամուսնացել էր անցած ամիս, արքայադուստր Մարիա Անունզիատան ամուսնու հետ Էմանուել Մուսինիի հետ, Հանովերի արքայադուստր Քեթրինը, Հեսսենի արքայադուստր Մաֆալդան, արքայադուստր Ալեսանդրան և Հանովերի արքայազն Քրիստիան և այլք:

Մարիա Աստրիդին խորանի մոտ ուղեկցել է հայրը՝ Նիկոլաուսը: Արքայադուստրը կրել է սպիտակ զգեստ, որը զարդարված է եղել ասեղնագործ աշխատանքներով: Զգեստի փեշն այնքան երկար է եղել, որ միանգամից մի քանի հյուրեր են փորձել օգնել Մարիա Աստրիդին:

Արարողության ավարտից հետո երիտասարդները գնալ են տաճարի աստիճանների մոտ`ողջունելու հյուրերին: