Ավելի քան 203 մլրդ դոլար. Forbes-ը հայտնել է աշխարհի ամենահարուստ մարդու անունը

Ամերիկացի Իլոն Մասկը, որը Tesla-ի և SpaceX-ի ղեկավարն է, գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս մասին ասվում է Forbes ամսագրի հրապարակած տվյալներում, որոնք թարմացվում են իրական ժամանակի ռեժիմում:

Ըստ հրապարակման՝ Երևանի ժամանակով 14:00-ին, Մասկի կարողությունը կազմում է ավելի քան 203,4 միլիարդ դոլար: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ առևտրի ցանցի՝ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը`ավելի քան 197 միլիարդ դոլարով: Երրորդ տեղում է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն, որը վաստակել է 174,9 մլրդ դոլար: Առաջին հնգյակում են նաև Microsoft-ի հիմնադիրներից մեկ ՝ Բիլ Գեյթսը, 131 միլիարդ դոլարով և Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը, ըստ Forbes-ի, գերազանցել է 126 միլիարդ դոլարը:

Bloomberg գործակալությունը, իր հերթին, գնահատում է Մասկի ակտիվների ընդհանուր արժեքը ավելի քան 213 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմում է գործակալությունը, Մասկը նույնպես զբաղեցնում է առաջին հորիզոնականը և առաջ է Բեզոսից: