Անճանաչելի է. Սելենա Գոմեսի նոր լուսանկարները տխրեցրել են երկրպագուներին

Երգչուհի Սելենա Գոմեսը ոչ խնամված տեսքով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում: Սելենան, առանց դիմահարդարման, փողոցով քայլելիս է եղել տնային հագուկապով: Երկրպագուները հազիվ են ճանաչել հայտնի աստղին։

Շատերը եզրակացրել են, որ սա է պատճառը, որ Սելենան բաց է թողել Met Gala շոուն: Ի դեպ, երգչուհին գրեթե միշտ ներկա էր լինում այդ միջոցառմանը: Այն, որ երգչուհին չի մասնակցի միջոցառմանը, հայտնի է դարձել միայն վերջին պահին: Ցուցադրության նախօրեին նրա անձնական ոճաբան Հունգ Վանգգոն հայտարարել է, որ երգչուհին բաց կթողնի միջոցառումը՝ առանց նշելու պատճառը: