Ուիլ Սմիթը խոստովանել է, որ երազում է հարեմ ունենալու մասին

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը խոստովանել է, որ երազում է իր հարեմն ունենալու մասին, որտեղ ապրելու էին հոլիվուդյան աստղերը: Այս մասին նա խոսել է GQ-ին տված հարցազրույցում:

«Ես չգիտեմ, թե որտեղից է այս միտքը ծագել, միգուցե դա ինձ հետ է եղել դեռ դեռահասության տարիներից, բայց 20 կանանց հետ ճանապարհորդելու գաղափարը ինձ միշտ հիանալի է թվացել»,- ասել է դերասանը:

Սմիթը իր երևակայական հարեմում ընդգրկել է նաև դերասանուհի Հոլի Բերին և բալետի պարուհի Միստի Քոուփլենդը:

Սմիթի խոսքերով՝ այս մտքերը ստիպել են իրեն շատ մեղավոր զգալ, և նա մի քանի տարի փորձել է «մաքրել միտքը» մարզչի օգնությամբ:

Ուիլն անդրադարձել է նաև դերասանուհի Ջադա Փինկետ-Սմիթի հետ իր բաց ամուսնության թեմային:

«Մենք միմյանց վստահություն և ազատություն տվեցինք այն համոզմունքով, որ յուրաքանչյուրը պետք է գտնի իր ճանապարհը: Եվ ես որևէ մեկին չեմ առաջարկում գնալ նույն ճանապարհով: Բայց այն ազատությունը, որը մենք տվեցինք միմյանց, ինձ համար անվերապահ սիրո ամենաբարձր դրսևորումն է»,- ասել է դերասանը: