«Հավատում էինք, որ հրաշք կլինի, բայց․․․»․ Նունե Եսայանը՝ Հայկոյի մասին

Այսօր մահացել է ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկոն։ Երգիչը հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել և համարվել է լավագույն ժամանակակից երաժիշտներից մեկը, որը հայտնի էր իր ռոմանսներով։

Երգչի մահվան կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել երգչուհի Նունե Եսայանը։

«Հավատում էինք, որ հրաշք կլինի, բայց…
Մեր լավ ընկեր, տաղանդավոր մարդ… Լույսերի մեջ մնաս, մեր Հայկո…»,- գրել է երգչուհին։