Կարծես թե Ջոնի Դեփի կարիերան վերջապես կունենա «սպիտակ շրջան»: Դերասանը հայտնել է այն պայմանների մասին, որոնց համաձայն նա կարող է կրկին հայտնվել Ջեք Ճնճղուկի դերում:
Ընտանեկան բռնության մեջ Դեփի մեղադրանքների շուրջ աղմկահարույց սկանդալից հետո շատ ընկերություններ, այդ թվում՝ Դիսնեյը, երես թեքեցին դերասանից: Դերասանի մասնակցությունը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասում թերևս վերջինն էր: Չնայած այն բանին, որ կապիտան Ճնճղուկի դերը միլիարդավոր դոլարներ բերեց, ընկերությունը հրաժարվել է ֆիլմի 6-րդ մասում Ջոնի Դեփի մասնակցությունից: Դերասանին դա չի հետաքրքրում. նա նշել է, որ չնայած հոլիվուդյան բոյկոտին, նա կրկին հանդես կգա իր սիրելի հերոսի տեսքով:
Սան Սեբաստյան կինոփառատոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դերասանը ասել է, որ պատրաստ չէ հրաժեշտ տալ Ջեք Ճնճղուկին: Ավելին, նա նշել է, որ միշտ պատրաստ է հանդես գալ այդ կերպարի տեսքով: «Ուրախ եմ, որ կարողացա կյանքի կոչել այնպիսի կերպար, ինչպիսին է կապիտան Ջեքը: Ես նույնիսկ կարող եմ գալ ինչ-որ մեկի տուն և խաղալ երեխաների ծննդյան օրվա համար»,- ասել է Դեփը լրագրողներին:
Դերասանը նաև նշել է, որ դա կարող է անել միայն մեկ պայմանով. «Դրա համար ինձ ընկերություն պետք չէ: Ես պարզապես կարող եմ դա անել ինքս, և ոչ ոք չի կարող խանգարել դրան: Սա ամենամեծ հաճույքն է: Ես կարող եմ ինձ հետ վերցնել Ջեք Ճնճղուկին՝ այն դնելով տուփի մեջ, և երբ առիթը հայտնվի, ես կուրախացնեմ մարդկանց, կնվիրեմ նրանց ժպիտներ, ծիծաղ և դրական հույզեր իրենց կյանքի կարևոր պահին»,- ավելացրել է Ջոնի Դեփը: