Ռիդլի Սքոթը նկարահանում է «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը

Ռիդլի Սքոթը Empire ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ մտադիր է նկարահանել «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը՝ Ռասել Քրոուի մասնակցությամբ: Նա այս ֆիլմը կսկսի Kitbag կենսագրական դրամայից հետո, որը նվիրված է Նապոլեոն Բոնապարտին և Ժոզեֆին դը Բոարնեին: Այս ֆիլմում կնկարահանվեն Խոակին Ֆենիքսը և Ջոդի Կոմերը:

Kitbag-ի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի, ուստի դժվար թե Սքոթը սկսի նոր «Գլադիատորը» մինչև 2023 թվականը:

Ռիդլի Սքոթը մանրամասներ չի հայտնել հավանական սյուժեի մասին, սակայն ավելի վաղ շրջանառվող լուրերը նշում էին, որ ֆիլմը կարող է նվիրվել Հռոմեական կայսր Կոմոդոսի եղբորորդուն՝ Լյուցիուսին, որին մարմնավորել է Խոակին Ֆենիքսը՝ օրիգինալ ֆիլմում: