Բրիթնի Սփիրսն ազատվել է հոր խնամակալությունից

13 տարի անց Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմի Սփիրսը, պաշտոնապես հեռացվել է դստեր խնամակալությունից. այս մասին հայտնում է CNN-ը:

39-ամյա փոփ աստղի հոր դատական ​​նիստի ժամանակ դատավոր Բրենդա Փենին նշել է, որ երգչուհին հեռացվել է հոր խնամակալությունից: Ավելի վաղ Ջեյմին, հանրության ճնշման ներքո հանդես էր եկել խնամակալությունից հրաժարվելու միջնորդությամբ:

«Դա պարզ է, տրամաբանական, ազնիվ և արդար: Բրիթնին չի ցանկանում լուծում գտնել իր հոր հետ, նա չի ցանկանում միջնորդություն իր հոր հետ: Ջեյմին բռնի, թունավոր և կոպիտ անձնավորություն է: Բրիթնին ցանկանում է, որ նա անհետանա իր կյանքից: Նա արժանի է հանգիստ ապրել առանց հոր»,- դատարանում ասել է նրա նոր փաստաբան Մեթյու Ռոզենգարտը: Նա նաև մեղադրել է աստղի հորը` ննջարանում ձայնագրող սարք տեղադրելու համար:

Հաշվապահ Ջոն Զաբելն այժմ կզբաղվի երգչուհու ֆինանսական վիճակով առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն լիակատար խնամակալության վերացման գործընթացը ուժի մեջ կմտնի հաջորդ դատական ​​նիստից հետո՝ 30-44 օրվա ընթացքում: Ինքը՝ Սփիրսը, դատարան չէր ներկայացել:

Դեռ հունիսին Բրիթնին օգնություն էր խնդրում դատարանում՝ խնամակալությունը որակելով «վիրավորական»:

Ակնկալվում է, որ Ջեյմի Սփիրսը ժամանակին կհանձնի խնամակալության բոլոր գործերը, որի համար նրա փաստաբանը նախկինում նշել էր, որ մանրակրկիտ հետաքննություն կիրականացվի:

Հավելենք, որ վերջերս Բրիթնի Սփիրսը նշանվել է իր ընկերոջ՝ Սեմ Ասգարիի հետ: