Ռոնալդուի վարորդը 7 ժամ հերթում սպասելուց հետո չի կարողացել լիցքավորել աստղի Bentley-ն

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի վարորդը գրեթե յոթ ժամ հերթ է անցկացրել բենզալցակայանում, սակայն չի կարողացել լիցքավորել մարզիկի Bentley-ն, հայտնում է The Sun-ը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ վարորդը ժամանել է մոտ երկուսին: Արդյունքում նա բենզալցակայանը լքել է երեկոյան ժամը մոտ իննին՝ չսպասելով վառելիքի բեռնատարին:

Մեծ Բրիտանիան վերջին մի քանի ամիսների ընթացքում բախվել է սննդի և վառելիքի մատակարարման խափանումների՝ բեռնատարների վարորդների սակավության պատճառով: Արդյունքում նավթային ընկերությունները ստիպված են եղել փակել որոշ բենզալցակայաններ: Բնակչությունը խուճապահար սկսել է բենզին գնել, չնայած իշխանությունների հայտարարություններին, որ պաշարների հետ կապված խնդիրներ չկան: Սա հանգեցրել է բենզալցակայանում հսկայական հերթերի գոյացմանը: