Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել Հայկոյի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Լոս Անջելեսի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճարում տեղի է ունեցել սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են եղել մեծ թվով արվեստագետներ եվ հայ համայնքի ներկայացուցիչներ:Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Սիրված երգչին վերջին հրաժեշտն են տալիս բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, դերասաններ, արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ։

Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին Երևանում։ Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։