Coldplay-ն ու BTS-ը ներկայացրել են My Universe երգի տեսահոլովակը: Բրիտանական ռոք խմբի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութը առաջին ժամերին հավաքել է ավելի քան տասը միլիոն դիտում և մի քանի միլիոն հավանում:
Տեսահոլովակի իրադարձությունները զարգանում են հեռավոր ապագայում: Երաժշտությունն արգելված է տիեզերքում: Այնուամենայնիվ, երեք մոլորակների տարբեր խմբերի անդամները միավորվում են և, օգտագործելով հոլոգրաֆիկ տեխնոլոգիաները՝ կազմակերպում են համատեղ համերգ: Տեսահոլովակի հերոսներն են BTS-ը, Coldplay-ը և Supernova 7-ի արտագնա այլմոլորակայինների ջոկատը:
Երգը կներառվի մառախլապատ Ալբիոնի ռոքերների նոր ալբոմում, որը կթողարկվի հոկտեմբերի 15 -ին:
Երկրպագուները հիացած են տիեզերական տեսանյութով: