Հեյլի և Ջասթին Բիբերները նշում են ամուսնության 3-ամյակն ու հրապարակում արխիվային լուսանկարներ

Սեպտեմբերի կեսերին 27-ամյա Ջասթին Բիբերը և նրա 24-ամյա կինը՝ Հեյլին, նշել են իրենց պաշտոնական ամուսնության երրորդ տարեդարձը: Աստղային զույգի հարսանեկան արարողությունը տեղի էր ունեցել ամուսնության գրանցումից մեկ տարի անց Հարավային Կարոլինայում: Երեկ զույգը նշել է իրենց համար կարևոր իրադարձության տարեդարձը, ինչի մասին էլ Հեյլին հիշել է իր Ինստագրամում:

Մոդելը մի քանի նկար է հրապարակել շքեղ տոնակատարությունից, որին ներկա էին զույգի հայտնի ընկերներից շատերը: Լուսանկարներից մեկում նորապսակները գրկախառնված համբուրվում են, իսկ մյուսում՝ պարում: Իր ողջ հմայքով Հեյլին ցուցադրել է նաև իր հարսանյաց զգեստը. այն մոդելի համար պատրաստել էր Off White ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոհը:

«Ես միանգամից ցանկացա, որ Վիրջիլը պատասխանատու լինի իմ զգեստի ձևավորման համար: Street style-ը իմ մի մասն է: Վիրջիլն ինձ հետ է եղել հենց սկզբից, և ես ուզում էի, որ նա ինձ համար անսովոր հարսանյաց զգեստ պատրաստեր»,- Հեյլին պատմել է իր հարսանյաց զգեստի մասին:

Հարավային Կարոլինայում կայացած հարսանիքը Ջասթինի և Հեյլիի համար արժեցել է մոտ 1,3 միլիոն դոլար: Լայնամասշտաբ երեկույթին հրավիրված է եղել մոտ 150 մարդ, այդ թվում՝ զույգի մտերիմ ընկերներ Քենդալ և Քայլի Ջեններները, Կամիլա Մորրոնեն, Քեթի Փերին, Էդ Շիրանը և շատ ուրիշներ: