Վերջին հրաժեշտը Հայկոյին․ լուսանկարներ

Այսօր առավոտից Արամ Խաչատրյան համերգասրահ մարդկանց հոսքը չի դադարում։ Այստեղ են Հայկոյի գործընկերները, հարազատները, երկրպագուները։ Նրանք վերջին հրաժեշտն են տալիս սիրված երգիչ, երգահան Հայկոյին։

Ազատության հրապարակում հնչում են նրա երգերը, որոնք ժամանակ առ ժամանակ ընդհատվում են բարձր ու կարճատև ծափահարություններով։

Հիշեցնենք, որ 48-ամյա երգչի մահվան պատճառը կորոնավիրուսն է։