«Орел и решка»-ի մոտիվներով լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի

Ռուսական «Орел и решка» տուրիստական ​​շոուի հիման վրա լիամետրաժ ֆիլմ կթողարկվի: Ֆիլմը կստանա նույն անվանումը՝ «Орел и решка. Кино»:

Սյուժեն կպատմի, թե ինչպես է շոուի պրոդյուսերը որոշել, ծրագրել նախագծի նկարահանումները «աշխարհի ամենափակ երկրներից մեկում»: Թե որ երկրի մասին է խոսքը, որտեղ են անցկացվելու նկարահանումները և ով է ֆինանսավորելու դրանք՝ չի նշվում:

Դերասանական կազմն արդեն հայտնի է՝ Ալեքսանդրա Բորտիչ, Ալեքսանդր Մոլոչնիկով, Ալեքսանդր Գուդկով և Եկատերինա Վարնավա:

Օգոստոսին հաղորդվեց, որ «Географ глобус пропил» ֆիլմի աստղը կվարի «Орел и решка»-ն: Դերասանուհի Անֆիսա Չերնիխը դարձավ տուրիստական ​​շոուի հաղորդավարը: