Աստղագուշակ հոկտեմբերի 4-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զարմանալի օր է: Այսօր դուք կկարողանաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում: Դրանում կօգնեն համառությունն ու ինքնատիրապետումը. այսօր այդ որակները պարզապես անփոխարինելի կլինեն: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, այլև փայլուն կղեկավարեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այսօր ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար փորձում են որոշումներն ինքնուրույն ընդունել:

Ձեզ վրա ուշադրություն հրավիրելը հեշտ կլինի: Ձեր շատ խոսքեր ու արարքներ հիացմունք կառաջացնեն: Շրջապատողները կհավատան, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ են: Դուք էլ կաշխատեք արդարացնել նրանց ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ և ոչ ձանձրալի օր է: Դուք նոր տպավորություններ կուզենաք, և դրանք ստանալու հնարավորություն կլինի: Երբեմն դա ծախսեր կպահանջի, և այդտեղ է կարևոր շատ չտարվելը: Լսեք առողջ բանականության ձայնին և զվարճանքների վրա շատ մի ծախսեք: Հետաքրքիր գործեր շատ կլինեն, ընդ որում՝ հաճախ բարդ գործեր: Հին ընկերները կօգնեն ձեզ գլուխ հանել դրանցից:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, դուք արագ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք: Կարող եք պայմանավորվել ամենատարբեր բաների մասին: Լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, արագ լուծում կգտնվի, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հատուկ օր է նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումների կգնան: Կկարողանաք անհրաժեշտ տպավորություն թողնել, ամեն ինչ սպասվածից լավ կանցնի: Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված ուսման կամ աշխատանքի հետ: Կկարողանաք ձեր կյանքը եթե ոչ արմատապես փոխել, ապա գոնե դրանում ինչ-որ նոր բան մտցնել:

Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, արագ կկռահեք նրանց իրական ցանկությունները: Դա շատ բան կհեշտացնի: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոգեշնչող օր է: Դուք կզգաք, որ շատ բաների եք ունակ ու չեք սխալվի: Կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում, հաջողության կհասնեք բարդ գործում: Երևակայությունն ու հնարամտությունը կօգնեն լուծել այն խնդիրները, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ:

Լավ է մտերիմների հետ քննարկեք ապագայի ծրագրերը: Դուք կդնեք առաջնահերթությունները, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Եթե ուզում եք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերն ու բարձրանալ կարիերայի սանդուղքներով, աշխատեք այսօր աշխատանքի մեջ ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Կհաջողվի արագ գլուխ հանել տնային գործերից: Արժե ստանձնել այն, ինչ երկար ժամանակ հետաձգվում էր. այսօր դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած օր է: Դուք էներգիայով լի կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար: Վճռական գործողությունների համար ամենանպաստավոր պայմանները կստեղծվեն: Դուք արագ պատասխաններ կգտնեք բարդ հարցերին, հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ: Կհաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Նրանց օգնությամբ կհաղթեք թշնամիներին:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Օրը հարմար է հյուրեր ընդունելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է նրանց համար, ովքեր կարողանում են անկախ հանգամանքներից հանգստություն պահպանել: Մանր-մունր պատահարները, ցավալի թյուրիմացությունները սրտին մոտ մի ընդունեք: Կշռադատված որոշումները սովորաբար ճիշտ կլինեն, իսկ մտածված քայլերի համար զղջալու կարիք չի լինի: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում և տանը, բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել:

Օգտակար կլինի հին ծրագրերին վերադառնալը: Դուք կհասկանաք՝ ինչպես իրագործել դրանք, և դա ավելի հեշտ կլինի, քան կարող եք մտածել: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դուք իրավիճակի մեջ ճիշտ կկողմնորոշվեք, ինտուիցիան էլ կօգնի դրանում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Դրանք գործնական տեսանկյունից օգտակար կլինեն:

Լավ կանցնեն ուղևորությունները ու կարևոր չէ՝ ճամփա կընկնեք գործերով, թե պարզապես կուզենաք փոխել պայմաններն ու հաճելի ժամանակ անցկացնել: Տանից հեռու հավանական են և՛ հաճելի ծանոթություններ, և՛ շահավետ գործարքներ, և՛ հաջող զուգադիպություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց շատ արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվար գործերից, քանի որ դրանց ստեղծագործաբար կմոտենաք: Հնարավորություն կունենաք իրագործել վաղուց մտածածը: Ձեզ սովորաբար կօգնեն հին ծանոթները, փորձված համախոհները: Նորերն էլ հաճախ կշեղեն, չնայած՝ նրանց հետ ուրախ կանցնի:

Լավ կանցնեն ժամադրությունները, որոնք նախապես չէիք ծրագրել: Նույնիսկ գործնական հանդիպումը կարող է ռոմանտիկ նոտայով ավարտվել, եթե դա ուզենաք: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է, որը հարմար է նախաձեռնող լինելու համար: Նախաձեռնող լինելը շատ տեղին կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Կարող եք նաև կիսվել գաղափարներով, ընդ որում՝ նրանցով, որոնք իրականությունից հեռու են թվում: Շրջապատողները կկռահեն՝ ինչպես իրագործել այն, ինչ դուք եք մտածել:

Դուք օգտակար բաներ կանեք, բայց ժամանակ կմնա նաև ուրախ ու հաճելի մի բանով զբաղվելու կամ պարզապես լավ հանգստանալու համար: Ընկերները ձեզ անսովոր վայրեր կհրավիրեն: Մի մերժեք նրանց: Ամենայն հավանականությամբ հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք ամեն հնարավոր բան կանեք մտածածը շուտ կյանքի կոչելու համար և դրանում հաջողության կհասնեք: կհաջողվի արագ ուղղել ավելի վաղ գործած սխալները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կարող եք ստանալ օրվա կեսին:

Համբերությամբ զինվեք, քանի որ այսօր այն ձեզ պետք կգա: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել այն, ինչ ակնհայտ է թվում: Բայց գործը վեճերի ու փոխադարձ վիրավորանքների չի հասնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դիմացեք: Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Այսօր ստացած փորձը ձեզ դեռ շատ պետք կգա: Օրվա սկզբին ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ուղղել ուրիշների սխալները, լուծել ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները: Այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք:

Ավելի ուշ հանգստանալու, իսկ հետո ինչ-որ հետաքրքիր ու հաճելի բանի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կարևոր ինֆորմացիա կստանաք, հստակ կիմանաք այն, ինչի մասին նախկինում կռահում էիք: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: