«Ոսկե ծիրանը» բացվել է հայ գերիներին ազատ արձակելու կոչով

«Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` հարգելով Արցախյան պատերազմի զոհերի և կինոաշխարհից հեռացած անվանի դեմքերի հիշատակը, մասնավորապես, Կիմ կի Դուկի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Բարտրան Տավեռնիեի, ինչպես նաև Ռուդոլֆ Վաթինյանի և Լևոն Աթոյանցի։

Բացի այդ, էկրանին հայտնվել է գրություն, որտեղ նշված էր. «Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։

Կինոփառատոնը բացվել է իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով։

Չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված դժվարություններին, 18-րդ կինոփառատոնին Հայաստան կժամանեն 70 հյուրեր, իսկ կցուցադրվի ավելի քան շուրջ 80 ֆիլմ։